27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստակամություն է  հայտնել իր քվեն տալ Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստակամություն է հայտնել իր քվեն տալ Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
վեարկությանը իր ձայները տրամադրել Հայկ Մարությանին։

 «Հարգելի՛ հայրենակիցներ,

 «Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու
ընտրությունը դիտարկել է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն
և մեկնարկային քայլ: Այսինքն՝ մենք ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց ենք դրել, այլ
ընտրությունները համարել ենք միջոց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը
փոխելու համար:

 Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության,
անկախության, տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին
իշխանությունից հեռացնելն է և նոր ազգային իշխանություն ձևավորելը:

 Երևանի ավագանու ընտրության արդյունքները
ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է և չունի մայրաքաղաքում
իշխանություն ձևավորելու մանդատ:

 Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով
«Մայր Հայաստանին» քվե տված քաղաքացիներին՝ մենք հիմք ենք ընդունում նաև այն ընտրողների
կամքը, որոնք ոչ իշխանական այլ ուժերին քվե տալով՝ կողմ են արտահայտվել իշխանափոխությանը:

 Ելնելով վերը նշվածից՝ վերահաստատում ենք
նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման
համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է
Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը:

 «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես
քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր
Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:

 Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս,
ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի»
իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝
իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին:

 «Մայր Հայաստան» դաշինք

 Երևան, 27.09.2023թ.», – ասվում է հայտարարության
մեջ։