26 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել

ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել

ՌԴ ԱԳՆ կանչված Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին բողոք է ներկայացվել դեսպանատան աշխատակցի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ` այսուհետև ՌԴ-ում խստացվելու են այդ երկրի դեսպանատան աշխատակիցների կողմից հարցաթերթիկներ լրացնելու պահանջները:

«ՌԴ-ն Բրիտանիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս վիզային դիմումներ ներկայացնելիս հայտնել միայն հավաստի տեղեկություններ իրենց անցյալի մասին: Մոսկվայում չեն հանդուրժի Ռուսաստանի տարածքում բրիտանական հատուկ ծառայությունների չհայտարարագրված աշխատակիցների գործունեությունը։

ՌԴ-ն անհապաղ հայելային պատասխան կտա, եթե Լոնդոնը գնա իրավիճակի սրման Մոսկվայից բրիտանացի դիվանագետի արտաքսումից հետո»,- նշված է հրապարակման մեջ: