28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չալաբյանի գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին

Չալաբյանի գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին

Ավետիք Չալաբյանի գործով դատական գործի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի
21-ին․ նիստերի դահլիճում տեղեկացրեց  գործով դատավորը։

«Այս ամբողջ գործընթացը քաղաքականացված է։ Տեսնում եք, չէ՞, որ
պատիժը կախված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Դատախազը հայտարարեց, որ նրանք
փորձելու են տանել նրան, որ ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին ու քաղաքական գործունեությանը
չմասնակցեմ»,- դատական նիստից հետո այս մասին հայտարարեց Չալաբյանը։

Չալաբյանի խոսքով՝ դատախազությունը ոչ մի կերպ չի կարողացել իր
մեղքը ապացուցել։ 

Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է քաղաքական ընդդիմության կողմից
կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի
ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու
համար։