ԱՀԿ-ն աջակցություն կցուցաբերի Արցախից բռնի տեղահանվածներին
Առողջապահության համաշխարհային
կազմակերպությունը (ԱՀԿ) կանի ամեն ինչ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար:
Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ
Գեբրեյեսուսը:
Գեբրեյեսուսը ընդգծել է, որ բռնի տեղահանվածները գտնվում են խոցելի վիճակում, և որ
«բոլոր կողմերը պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին», իսկ «միջազգային իրավունքը պետք
է հարգվի»։
«Մենք ամեն ինչ կանենք՝ ԱՀԿ-ի կողմից աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է գլխավոր
տնօրենը։