22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով․ Լավրովը՝ ՀՀ ղեկավարության հայտարարությունների մասին

Անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով․ Լավրովը՝ ՀՀ ղեկավարության հայտարարությունների մասին

Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում
են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված
հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 «Նախ՝ պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական
առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու
իմաստով։

Բայց երևանյան որոշ ղեկավարներ նման հույսեր
են կապում, և այդ մասին ուղղակիորեն խոսում են։ Փաստացի, նման միտք է հայտնվել վարչապետ
Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, նա խոսել է չկայացած դաշինքների փոխհատուցման անհրաժեշտության
մասին, որոնց վրա Հայաստանը հույս էր դնում իր անվտանգությունն ապահովելու համար, և
կընդլայնի գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այդ անվտանգությունը», – ասել է
Լավրովը։

 Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, եթե Հայաստանը հույսը
դնում է ԱՄՆ-ի վրա, «ինչպես, ընդհանուր առմամբ, ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության
բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապալավ կլինի, որ նրանք նայեն նորագույն
պատմությանը, թե ինչպես էր Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում իրենք ձգտում
էին իրենց թևի տակ վերցնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը ամերիկյան ափերից
հեռու գտնվող աշխարհի տարածքներում»։

 «Այս բոլոր մարդկանց ճակատագիրը շատ ու շատ
աննախանձելի է»,- եզրափակել է Լավրովը։