06 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ հեռացող նախագահը խնդրել է Ուկրաինային 24 միլիարդ դոլար հատկացնել

ԱՄՆ հեռացող նախագահը խնդրել է Ուկրաինային 24 միլիարդ դոլար հատկացնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար, հայտնել է Politico-ն։

Կոնգրեսում կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։

Բայդենն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքերի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել են Կիև։ Եվս 8 միլիարդ դոլար առաջարկվում է հատկացնել Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով։ Այն նախատեսում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից արտադրողների հետ պայմանագրերի կնքում, այլ ոչ թե՝ ամերիկյան ռեզերվներից անմիջապես այս կամ այն տեխնիկայի տրամադրում։

Գործարար Իլոն Մասկը բացասաբար է արձագանքել Բայդենի հարցմանը։

«Սա նորմալ չէ», – գրել է Մասկը X-ում: Միլիարդատերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատից է և գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ միասին պետք է ղեկավարի նոր բաժին, որը կբարելավի կառավարություն և բյուրոկրատիայի դեմ պայքարի գործունեության արդյունավետությունը։