27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը  շարունակում ենք  հայ ազգի հետ միասին սգալ զոհվածների հիշատակը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը շարունակում ենք հայ ազգի հետ միասին սգալ զոհվածների հիշատակը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Ռուսաստանը մտադիր է հետագայում
ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն
հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը` ընդգծելով, որ
կշարունակեն այդ քայլերն իրականացնել` հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի
ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների վրա։

«2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը  շարունակում ենք  հայ ազգի հետ միասին սգալ զոհվածների հիշատակը։

Ռուսական կողմի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են Լեռնային Ղարաբաղի հայ
բնակչության առջև կանգնած սուր հումանիտար խնդիրները» – ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանությունից  Արցախում տեղի ունեցած պայթյունի
հետևանքով բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում են մաղթել։