ԱՄՆ բարձր է գնահատում Բաքվի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ադրբեջանի ակտիվ դերը Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրում և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական հանձնառությունը:
Այս մասին նշվել է ԱՄՆ դեսպանատան՝ PfP-ին Ադրբեջանի միանալու 30-ամյակի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի առաջընթացին PfP-ի նպատակներին հասնելու հարցում երկկողմ անվտանգության համագործակցության միջոցով, ներառյալ վերջինիս մասնակցությունը Ստամբուլում անցկացված համատեղ վերապատրաստման համաժողովին», – նշվել է ԱՄՆ դեսպանատան հետագա հայտարարության մեջ: