Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆ
Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Արցախից օդային
ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության
նախարարությունից։
Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության
բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:
Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշենք, որ Արցախի բժշկական կենտրոններից արդեն
իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից
տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները: