27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան

Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Հայաստանի Հանրապետության իբր վարչապետն ավելի ու ավելի անհամապատասխանություն է ցուցաբերում իրական իրավիճակի գնահատման հարցում:

Փաշինյան Նիկոլի նախաձեռնություններն ու նրա պետականաքանդ ծրագրերը դրա լավագույն հաստատումն են։ Դրանք հիանալի կերպով ցույց են տալիս աճող անհամարժեքությունն իրական իրավիճակի գնահատման գործում։

Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկի սկիզբը։

Այն փաստը, որ ճգնաժամն սկսվելուց մեկ ամիս անց, ՔՊ-ական խմբակի անդամների «բուռն և տևական» ծափահարությունների ներքո Փաշինյան Նիկոլը հայտարարում է «փրայմերիզ» և այն ներկայացվում որպես «փրկության» պլան, ցույց է տալիս ՀՀ-ի գործող հակապետական իշխանությունների անպատասխանատվությունը և լրիվ դատարկությունը։

Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է ․․․»։