Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու Իսրայելի վերջին օդային ագրեսիային. Արաղչի
Պաշտոնական Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի վերջին օդային ագրեսիային՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները. Mehrnews-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ելույթի ժամանակ։
«Իրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել անցյալ ամիս սիոնիստական ռեժիմի կողմից Իրանին հասցված ավիահարվածին, բայց Իրանը դիտարկում է տարածաշրջանում այլ իրադարձություններ, ինչպիսին է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասել է Արաղչին։
Նա հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է հրադադարի մասին համաձայնությունը և հույս ունի, որ այն կարող է մշտական հրադադար բերել։