23 Դեկ
2024
-1.4° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ․ Թաթոյանը՝ Ռուբեն Վարդանյանի առևանգման մասին

Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ․ Թաթոյանը՝ Ռուբեն Վարդանյանի առևանգման մասին

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ
ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական.
մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է: Այս մասին գրել է ՀՀ
նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի
դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:

Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական
իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական
աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից
Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր
է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց
ազատ արձակելու համար:

Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների
եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում
է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն», – գրել է Թաթոյանը։