
Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք ադրբեջանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան
Հայտարարությունը այն մասին, որ Սամվել Բաբայանն
առանց որևէ խնդրի անցել է Հակարիի կամրջով, առանց անձնագրային ռեժիմի, առանց առանձնահատուկ
վերաբերմունքի և այլն, դրանով իսկ հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական
ադրբեջանական սև ցուցակներում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել
է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Պատահական չէ, որ այդ հայտարարությունից
հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաները ավելի
խիստ և մի քանի անգամ ստուգվում են: Նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ
ուշադրություն կա:
Այն, որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ
ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասել
է նա: