Huawei-ը ներկայացրել է հայրենական օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոն
Huawei ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն, որն աշխատում է ամբողջովին հայրենական ծրագրաշարով և հանդես կգա որպես այլընտրանք Google-ի Android-ին և Apple-ի iOS-ին։ Նոր ծրագրաշարի նպատակն է պաշտպանվել Վաշինգտոնի կողմից հնարավոր հետագա պատժամիջոցներից․ գրում է CNN-ը։
Նոր Mate 70 սմարթֆոնը, որի նվազագույն արժեքը 5499 յուան (760 դոլար) է, աշխատում է HarmonyOS Next օպերացիոն համակարգով։ Վերջինս այլևս անհամատեղելի է Android-ի վրա հիմնված հավելվածների հետ:
«Սա Mate շարքի մեր ամենահզոր հեռախոսն է», – երեքշաբթի օրը կայացած միջոցառման ժամանակ ասել է Huawei Consumer Business Group-ի նախագահ Ռիչարդ Յուն։ «Մեզ միշտ կրկնօրինակել են, բայց երբեք չեն գերազանցել»:
Հաջորդ տարվանից Huawei-ի բոլոր նոր հեռախոսներն ու պլանշետային սարքերը կաշխատեն սեփական օպերացիոն համակարգով, հավելել է Յուն։