Ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Ռուբեն Վարդանյանի կինը
Ռուբեն
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել` հաստատելով ադրբեջանցիների
կողմից ամուսնու ձերբակալության լուրերը։
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից
սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ
հայերի հետ։
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին՝
տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքարել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս
անվնաս ազատ արձակվի և խնդրում ձեր աջակցությունը»,-գրել է նա: