Աբխազիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի փետրվարի 15-ին
Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2025 թվականի փետրվարի 15-ին։ Ընտրությունների անցկացումը կարժենա 20-25 մլն ռուբլի։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ին հրաժարական է տվել պաշտոնից և մեկնել Մոսկվա։ Նրան ժամանակավորապես փոխարինել է փոխնախագահ Բադրա Գունբան։
Աբխազիայի Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն հրաժարականից հետո` երեք ամսվա ընթացքում։ Բժանիան արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։
Ընդդիմադիր թեկնածուների մասին տեղեկություն դեռևս չկա։