29 Դեկ
2024
1.9° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանին համարել դաշնակից` չնայած փաստին, որ Երևանը չի մասնակցում կառույցի միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ТАСС գործակալությունը։

«Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է աշխատանքը կազմակերպությունում, և դա արտացոլում է ՀՀ քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Բայց պետք է անմիջապես ընդգծեմ, որ սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ ոք չի կարող ազդել` ոչ մի պետության կամ ինչ-որ կազմակերպություն։ Սակայն մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հույս հայտնելով, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության միջոցառումներին լիարժեք մասնակցությանը։

Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպման հարցում Հայաստանի դիրքորոշումը քննարկվել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։