
Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Մարիա Զախարովան ցավակցել է Ստեփանակերտից
ոչ հեռու վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի ընտանիքներին:
«Ռուս խաղաղապահներն
ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու
և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը
օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։