23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. Վահե Հովհաննիսյան

Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. Վահե Հովհաննիսյան

Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն,
անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։
Սա նախ առեղծված է` այն, թե ինչո՞ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել․
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «այլընտրանքային» նախագծի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն
ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք
Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Արցախի՝ թեկուզ տեսական ճակատագիր…
սրանք հարցեր են, որոնք պահանջում են ցածր ձայն, բայց՝ Նիկոլինից տարբերվող տեսակետ։
Սա´ է օրակարգը, որը մենք համառորեն շրջանցում ենք»,-գրել է նա հավելելով՝ այս պահին
կա երկու համընդհանուր, բոլորիս միավորող օրակարգային ուղղություն.

1. Ընթացիկ ողբերգությունը

2. Գալիք ողբերգությունը

Հովհաննիսյանի խոսքով՝ մեր աչքի առաջ կատարվում է 1915 թ-ից ի վեր
ամենաողբերգական իրադարձությունը։ Ու սա հնարավոր է եղել Նիկոլի թույլ տված կոպիտ
«սխալների» պատճառով, «Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ առնվազն պատերազմից հետո
սկսված փուլում հայաստանյան իշխանություններն ունեցել են ստվերային պայմանավորվածություններ,
որ փակ սենյակներում բանակցվել են Արցախի և Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցեր,
որոնց մասին տեղյակ է եղել միայն մի նեղ շրջանակ, և որոնք պատմական ողբերգության առաջ
են կանգնեցրել ողջ ժողովրդին, ողջ Արցախին ու Հայաստանին»,-գրել է նա։

Խոսելով գալիք ողբերգության մասին Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանին
սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր։

«5 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլը բոլոր պատասխանատվություն
պահանջող հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ
թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով՝ պատերազմով։ Պետք է թույլ
չտալ ևս մեկ նման սերիա մեր՝ չդադարող ողբերգական ֆիլմում»,-նշել է Հովհաննիսյանը։