23 Դեկ
2024
-1.4° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ  Արցախում բենզալցակայանի պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ Արցախում բենզալցակայանի պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է․ Արցախի ՄԻՊ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի
հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության
բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝
ոչ): Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ
բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ
շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի
ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը
105 է։

Տվյալների հավաքագրումը շարունակվում է»,
– տեղեկացրել է Ստեփանյանը։