Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեխա է մահացել
Այս գիշերը Բրյանսկի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման. այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ թիրախներից մեկը դարձել է Ստարոդուբսկի քաղաքային օկրուգի տարածքը։ Խաղաղ բնակիչների ուղղությամբ թիրախավորված հարվածի հետևանքով երեխա է մահացել։
«Ծանր գիշեր էր մեր տարածաշրջանի համար։ Ուկրաինացի ահաբեկիչները զանգվածային հարձակում են իրականացրել։ Ցավոք, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեխա է մահացել», – գրել է մարզպետը՝ ցավակցություն հայտնելով մահացածի ընտանիքին։
Բոգոմազը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է մեկ բնակելի տուն: Մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքում վնասվել են պատուհանները, պատշգամբներն ու ճակատային հատվածը։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները, կատարվում է վնասի գնահատում և ճշտվում են հետևանքների մասին տեղեկությունները: Մահացած երեխայի ընտանիքին մարզպետը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։