ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ
Կարևորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում,
երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին և արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր
պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս
մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր
Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, դրան մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ
Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն
Քվինը:
Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող
իրավիճակը:
Թագուհի Թովմասյանը նշել է, որ Արցախի հայերը ծանր ժամանակաշրջան են ապրում։
Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն
է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք:
Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների
համար և այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ
դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի: