10 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վրացական երազանքը» հերքել է կուսակցության նախագահ Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը

«Վրացական երազանքը» հերքել է կուսակցության նախագահ Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը

Վրաստանի իշխող կուսակցությունից հերքել են «Վրացական երազանքի» նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը:

«Մի’ հորինեք. ձեր տեղեկատվությունը սխալ է, այդ հարցը նույնիսկ չի քննարկվում», – հեռուստաընկերությանն ասել է կուսակցության անդամ Գիա Վոլսկին։

Ավելի վաղ հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե իբր Իրակլի Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանքը»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026