Կրեմլը մեկնաբանել է Արցախում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ գաղափարը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ
պետքարտուղարության հայտարարությունը՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու
վերաբերյալ:
Ըստ Պեսկովի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական
առաքելություն ստեղծելու ԱՄՆ-ի գաղափարի մեջ Կրեմլը դեռևս հստակություն չի տեսնում։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը պետք է պետք
է որոշի առաքելության տեղակայման հարցը։
«Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել
աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն»,-նշել է Պեսկովը։