23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է

«Ազգային կոմիտեն» հայտարարել է այսօր նախատեսված հանրահավաքը հետաձգելու
մասին:

«Շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող
բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները
տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն
իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում
լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին»,֊ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանրահավաքի օրվա ու ժամի մասին լրացուցիչ կհաղորդվի: