23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդիան Արցախի բնակիչների կարիքների համար 1,3 մլն դոլար է հատկացրել

Շվեդիան Արցախի բնակիչների կարիքների համար 1,3 մլն դոլար է հատկացրել

Շվեդիան մոտ 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Կարմիր խաչի
միջազգային կոմիտեին՝ Արցախի բնակչության հումանիտար կարիքների համար։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է
Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության
(SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝
հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝  բժշկական տրանսպորտը,
սննդամթերքն ու գումարային նվիրատվությունները»,- հայտնել է դեսպանը։