
Բիթքոինի արժեքը հատել է 100,000 դոլարի շեմը․ հայտնի է պատճառը
Բիթքոինի արժեքն առաջին անգամ գերազանցել է 100,000 դոլարի շեմը՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի․ հայտնում է BBC–ն։
Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթի արժեքը բարձրացել է մի քանի ժամ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է կրիպտոարժույթի կողմնակից Փոլ Աթկինսին առաջադրել Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) ղեկավարի պաշտոնում։
ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է ԱՄՆ–ը դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաք», մինչդեռ դեռևս 2021 թվականին նա բիթքոինն անվանել էր «խարդախություն»: