Որոշակի առաջընթաց ունենք, Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են․ Միշել
Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են․
Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել
է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում
Միշելը նշել է, որ Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկայում
խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Խոսելով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանակության
մասին՝ Միշելն ասել է․ «Ինձ համար կարևորը արդյունքն է։ Մենք շատ սերտ աշխատել ենք
Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի
է, կողմերի միջև մեծ դժվարություններ են եղել թե՛ պատմության, թե՛ միմյանց հետ փոխհարաբերությունների
առումով։ Բայց մենք որոշակի առաջընթաց ունենք, և ես շատ լավատես եմ։ Մենք վճռական ենք
աշխատել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,-նշել է Միշելը։
Նա խոսել է արցախահայության վերադարձն ապահովելու անհրաժեշտության,
նրանց անվտանգության երաշխիքների տրամադրման մասին և հավելել, որ խաղաղության համաձայնագիրը
պետք է հիմնված լինի սահմանազատման վրա։ Իսկ տրանսպորտային կապերի բարելավումը դրական
ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա։
«Տրանսպորտային կապի տարբեր մոդելների վերաբերյալ քննարկումները
շարունակվում են, Պետք է լինի այնպիսի մոդել, որ չխախտվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Միշելն ընդգծել է, որ օրերս կայացել է Ադրբեջանի արտաքին
գործերի նախարարի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության
գերագույն ներկայացուցչի հանդիպումը։ Առձաջիկայում հանդիպում կլինի ՀՀ արտգործնախարարի
հետ։»Մենք շատ ակտիվ ենք կուլիսներում, ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի առաջընթաց
գրանցենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։ Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը
կայացել է նաև այն պատճառով, որ մենք մասամբ մասնակցել ենք այս աշխատանքին, օգնել ենք
նրանց այս հարցում, տվել ենք որոշակի առաջարկներ և գաղափարներ՝ իրենց դիրքորոշումները
մոտեցնելու հայտարարության մեջ ներառված հարցերի շուրջ։ Մենք շարունակում ենք աշխատել
խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի վրա»,- նշել է Միշելը՝
հավելելով, որ իրենց համար խաղաղության հաստատումն ավելի կարևոր է, քան տեղի հարցը։