Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ, որոնցից․ 20 մարդ մահացել է. Արտակ Բեգլարյան
Երեկ Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով պաշտոնապես
տուժել է 290 մարդ, որոնցից տասնյակները ծայրահեղ ծանր վիճակում են. 20 մարդ մահացել
է:
Շատերը անհետ կորել են, ականատեսների գնահատմամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ
այրվել է հրդեհի ժամանակ:
Հայաստանից վիրավորներին տարհանելու համար բժշկական ուղղաթիռ է ժամանել։ Այս մասին
հայտնում է Արտակ Բեգլարյան։