
Ադրբեջանը ռազմական ագրեսիայի համար հող է պատրաստում
Բաքվի քարոզչամեքենան նորից դաշտ է նետում «Արևմտյան Ադրբեջան» տերմինն ու այդ մտացածին եզրույթով հող նախապատրաստում ռազմական գործողությունների համար։ Ալիևն է հայտարարել՝ Հայաստանը պիտի բանակցի իրենց բնորոշմամբ՝ արևմտյան ադրբեջանցիների հետ՝ իրենց իրավունքների համար։
Միաժամանակ Բաքվում, «վերադարձի իրավունք․ զարգացնել արդարությունը Հայաստանւց վտարված ադրբեջանցիների համար» թեմայով երկրորդ միջազգային կոնֆերանսն է անցկացվել։ որի ընթացքում հնչած բոլոր ելությներում Հայաստանն անվանել են «Արևմտյան Ադրբեջան»։