Արցախում հոսպիտալացվել է պայթյունից տուժած 290 քաղաքացի, 7-ը մահացել են, կա 13 չճանաչված մարմին
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած
խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի
բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ`
տարբեր աստիճանի այրվածքներով. տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է
«Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր
չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ
դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է
«Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել
են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։