
Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Պարմա» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը լավագույն խաղացող է ճանաչվել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ինտեր»-«Պարմա» հանդիպման համար։
35-ամյա կիսապաշտպանը երկու անգամ գոլային փոխանցում է կատարել խաղընկերներին «Պարմայի» դեմ խաղում՝ նպաստելով միլանյան գրանդի հաղթանակին
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։