29 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունը. Մեթյու Միլլեր

Անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունը. Մեթյու Միլլեր

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել,
որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունն ու հանգիստ
կյանքը. այս մասին ասել է  ԱՄՆ Պետքարտուղարության
ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նա ասաց,որ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ
և հավելեց.

«Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի
գործընկեր չէ և Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան չլքել իրենց տները,
մնալ և խաղաղ ու արժանապատիվ ապրել իրենց բնակավայրերում և ունենալ պաշտպանված իրավունքներ»,-
ասել է նա։