Պայթյունի հետևանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ Արցախի ՄԻՊ
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- գրել է Ստեփանյանը։