Իսրայելական բանակը լրացուցիչ անվտանգության գոտի է ստեղծում Սիրիայի հետ սահմանին
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Իսրայելը լրացուցիչ անվտանգության գոտի է ստեղծում Սիրիայում` Հերմոն լեռան մոտ։
«Իսրայելը շարունակում է ընդլայնել վերահսկողությունը Հերմոն լեռան և հարակից տարածքների այլ ռազմավարական կետերի վրա», – գրել է Գենդելմանը:
Նա բացատրել է, որ անվտանգության գոտու ընդլայնման նպատակը սպառնալիքների չեզոքացումն է, ինչպես նաև կապերի հաստատումը տեղի դրուզների և այլ համայնքների հետ։
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ այս շաբաթվա վերջին իսրայելական բանակը վերջին կես դարում դարում առաջին անգամ հատել է Սիրիայի սահմանը՝ Գոլանի բարձունքներից դուրս։