23 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը «ծաղիկներ է ուղարկում» այն բանից հետո, երբ օգնեց Բաքվին էթնիկ զտումներ իրականացնել Արցախում. ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

Բայդենը «ծաղիկներ է ուղարկում» այն բանից հետո, երբ օգնեց Բաքվին էթնիկ զտումներ իրականացնել Արցախում. ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2020 թվականի պատերազմից
հետո USAID-ի միջոցով որևէ օգնություն չի ուղարկել Արցախ: Նա ոչ մի օգնություն չի տրամադրել
շրջափակված Արցախին։ Այս մասին ասվում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)
X միկրոբլոգում տեղակայված հաղորդագրության մեջ

 «Բայց նա լուսանկարիչներ է ուղարկում, որպեսզի
ցույց տա իր կարեկցանքը փախստականների հանդեպ, ընդ որում նա օգնել է Ադրբեջանին էթնիկ
զտումներ իրականացնել Արցախում։

 Զինելով և աջակցելով Արցախի 120 000 բնիկ
քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանությունը՝ Բայդենն այժմ ծաղիկներ է ուղարկում
հայերի հուղարկավորությանը, այն դեպքում, երբ նա ակտիվորեն մասնակցել է նրանց  հայրենիքում էթնիկ զտումներին:

 Ոչ մի օգնություն Արցախին։ Բայց լուսանկարիչների պակաս չկա․․․Նա ավելի շատ միջոցներ է ծախսել USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի, և լուսանկարիչների
Հայաստան կատարած այցի վրա, քան վերջին երեք տարիների ընթացքում Արցախում մարդասիրական
օգնության ծրագրերի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։