21 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եղբորից՝ թշնամի. Էրդողան-Ասադ հարաբերությունների էվոլյուցիան

Եղբորից՝ թշնամի. Էրդողան-Ասադ հարաբերությունների էվոլյուցիան

Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբերը Սիրիան վերջնականապես գրավելուց և Ասադների ավելի քան կեսդարյա կառավարումը ընդհատելուց հետո կարծես թե հաստատեցին դեռ 2 հազարականների սկզբին քաղաքագետների տված ձևակերպումը։ Բանն այն է, որ արդեն 2002 թվականին քաղաքագետները Էրդողանի վարած քաղականությանը տվել էին հստակ անվանում՝ նեոօսմանիզմ։ Փաստացի Թուրքիան կարողացավ գրավել Սիրիայի մեծ մասը, բայց կար ժամանակ, երբ այս երկու պետությունները եղբայրական հարաբերությունների մեջ էին։ Ավելին, Սիրիա֊Թուրքիա հարաբերությունները դարձել էին օրինակելի մոդել՝ Թուրքիայի ու արաբական աշխարհի հարաբերություններում։ Բայց ինչ որ պահից ինչ որ բան այնպես չգնաց, կամ գուցե հենց այդպես էլ պետք է լիներ։