Արցախում շարունակվող որոնողական աշխատանքների ընթացքում զոհերի բազմաթիվ մարմիններ են հայտնաբերվել
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության
փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական
անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ
տարածքում, տեղեկացնում է ծառայությունը ։
«Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ
թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
Սեպտեմբերի 22-ին իրականացված որոնումների
արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում
ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին,
որից 4-ը քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում
2 երեխա և տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի
տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով
իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական
3 անձ է հայտնաբերվել։
Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում
են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ»,
– ասված է հաորդագրության մեջ։