ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը Փաշինյանի հետ. Պեսկով
Մենք շարունակելու ենք երկխոսությունը Հայաստանի, այդ թվում և Փաշինյանի
հետ. այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի
Պեսկովը։
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հեռանկարների մասին հազիվ
թե որևէ մեկը կարողանա ինչ–որ բան ասել, Ռուսաստանը շարունակում է շփումները Բաքվի
հետ»,- ասել է նա ու հավելել՝ խաղաղապահները ոչ միայն աջակցում են, այլև ներկա են Ղարաբաղի
հայերի և ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների միջև սկսված բանակցություններին: