ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հետ։ Բոչորիշվիլին նշել է, որ Եվրաինտեգրումը կարևոր է Վրաստանի իշխանությունների համար, սակայն ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։
Նրա խոսքով՝ Վրաստանը հավատարիմ է Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարմանը և պատրաստ է աշխատել երկիրը ԵՄ անդամակցությանը նախապատրաստելու ուղղությամբ: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ը պետք է օբյեկտիվ գնահատական ունենա երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Վրաստանը մտահոգված է, որ ընտրությունների հետ կապված քաղաքական շահարկումները ԵՄ-ի կողմից շարունակվում են, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերը նպաստում են երկրում արհեստական ճգնաժամի ստեղծմանը։