Սառնաղբյուրում 5 զոհ և 15 վիրավոր կա, 4 մարդու ադրբեջանցիները գերեվարել են. Արցախի ՄԻՊ
Մինչ սեպտեմբերի
19-ի Ադրբեջանի հարձակումը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում բնակվում էր 76
բնակիչ։ 5 մարդ զոհվել է, 15-ը վիրավորվել,
4-ը գերեվարվել է ադրբեջանական կողմից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Սառնաղբյուրից մահացած
քաղաքացիներն են.
Ալեքսանդր Ալեքսանյան
Գոհար Գրիգորյան
Նվեր Ղազարյան (երեխա)
Միքայել Ղազարյան
(երեխա)
Դավիթ Ալեքսանյան
(երեխա)» , – ասված է հաղորդագրության մեջ։