Կաշխատեմ հանուն ՀՀ-ի և նրա ժողովրդի ժողովրդավարության, անվտանգության և բարգավաճման ապագայի. Բրեդ Շերման
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը ընտրվել է Կոնգրեսի դեմոկրատական խմբի Հայաստանի հարցերով խմբի նոր փոխնախագահ։
Շերմանը նշել է, որ գրեթե երեք տասնամյակ ինքն իրեն նվիրել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և Ամերիկայի հայ համայնքի շահերի պաշտպանությանը։ «Որպես փոխնախագահ՝ ես անհամբեր սպասում եմ, որ հիմնվելով այս ժառանգության վրա, կաշխատեմ իմ գործընկերների հետ՝ հանուն Հայաստանի և նրա ժողովրդի ժողովրդավարության, անվտանգության և բարգավաճման ապագայի», – նշել է կոնգրեսականը: