23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը

Կենտրոնական ընտրական
հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների
վերջնական արդյունքները։

ԿԸՀ նախագահ Վահագն
Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։

Ամփոփ պատկերը այպիսին է․

 Ընտրողների ընդհանուր
թիվը՝  824,317

 Քվեարկության մասնակիցների
ընդհանուր թիվը՝ 234,442 կամ 28․44%:

 Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝  2,492։

 Երևանի ավագանու ընտրություններին
մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝

 «Հանրային ձայն» կուսակցություն-
22,447 կամ 9․68%

 «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցություն- 75,494 կամ 32.57%

 «Արդար Հայաստան» կուսակցություն-
2,600 կամ 1․12%

 «Հաղթանակ» կուսակցություն
3,960 կամ 1.71%

 «Ուժը հայրենյաց» կուսակցություն
1,708 կամ 0.74%

 «Հայաստանի եվրոպական
կուսակցություն»- 2,569 կամ 1․11%

 «Ազգային առաջընթաց»
կուսակցություն- 43,797 կամ 18․89%

 «Հանուն սոցիալական
արդարության» կուսակցություն- 781 կամ 0․34%

 «Հանրապետություն»
կուսակցություն- 26,233 կամ 11.32%

 «Միացյալ Հայաստան»
կուսակցություն- 1,277 կամ 0.55%

 «Լուսավոր Հայաստան»
կուսակցություն- 4,178 կամ 1.80%

 «Ժողովրդավարական համախմբում»
կուսակցություն- 2,345 կամ 1.01%

 «Ապրելու երկիր» կուսակցություն-
8,429 կամ 3.64%

 «Մայր Հայաստան» կուսակցությունների
դաշինք- 35,807 կամ 15.45%

 Անճշտությունների գումարային
չափը՝ 188

 Երևանի ավագանու ընտրությունների
պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների
դեպքում՝ 6%:

 Ըստ այդմ, անցողիկ
շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝

 «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցություն-24 մանդատ

 «Ազգային առաջընթաց»
կուսակցություն-14 մանդատ

  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ

 «Հանրապետություն»
կուսակցություն-8 մանդատ

 «Հանրային ձայն» կուսակցություն-7
մանդատ

 ԿԸՀ նախագահը նաև հայտնեց,
որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն
ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։