Խաղաղությանը մոտենում ենք, բայց չենք հասնում, ինչո՞ւ
Թուրքիայից և Ադրբեջանից իրար փոխլրացնող հայտարարություններ են հնչում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը շատ մոտ են։ Այն, որ այս պայմանագրի ստորագրմանը շատ մոտ են, բազմիցս հայտարարել են, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, բայց մի քանի տասնյակ նմանօրինակ հայտարարություններից զատ գործընթացն առաջընթաց չի գրանցում։ Մասնագետները սրա բացատրությունն ունեն։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը ստորգրելու շեմին, պատմական պահի եզրին և այլն․ այս արտահայտությունները մեկ տարուց ավելի է՝ հնչում են Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից զուգահեռաբար․ այս անգամ Թուրքիան ինչու՞ է նորից հիշել խաղաղության մասին։