
Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տեղափոխվել են ՀՀ
Վերջին ռազմական գործողությունների
ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան
և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ Այս մասին
գրում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝
ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր», – ասված է հաղորդագրության
մեջ։