13 Հուն
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության․ Ինգուրի հիդրոէլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը՝ ջրի խիստ ցածր մակարդակի պատճառով։

«Ջրամբարում ջրի կրիտիկական մակարդակի և ջրի անբավարար ներհոսքի պատճառով Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը ստիպված է եղել վթարային անջատում կատարել։ Կայուն էներգամատակարարում ապահովելու   նպատակով նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարման նոր ժամանակացույց սահմանել»,- հայտնել են «Չեռնոմորէներգո»-ից։

Նշենք, որ ԻնգուրՀԷԿ-ը Աբխազիան սնուցող միակ կայանն է։