Փաշինյանի վտանգավոր ուղերձի արձագանքները. (թարմացվող)
Հայաստանի տարածքային ամբողջականության ու անկախության համար իսկապես
պետք է պայքարել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Հիմա ուրիշ բան է պետք անել՝ ընդդիմության առաջնորդները, որոնք
ի դեպ վաղուց են տագնապում երկրի կորստի վտանգի մասին, երկխոսության հրավիրեն իրշխանության
ներկայացուցիչներին։ Խոսելու շատ բան կա։ Բայց հիմնական օրակարգը, իհարկե, Հայաստանի
ու Արցախի ապագան են »,- գրել է նա։
Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը
միշտ լինում պատերազմով․ Վահե Հովհաննիսյան
«Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները
սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն»,- գրել է նա։
Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում
է. Վարդան Ոսկանյան
«Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը
վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ»,- գրել
է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Փաշինյանի ուղերձի առանցքային կետերը
Այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե Հայաստանի
ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է։
«Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն,
թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի
ներքաղաքական դաշտում»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա խոսեց նաև ՀՀ-ի արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու
անհրաժեշտության մասին․ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների
հետ:
Հայտարարեց, թե անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները,
որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու
և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են
դրել:
Փաշինյանի այս և այլ վտանգավոր հայտարարություններին արձագանքում
են փորձագետները։