22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետդեպն արգելել է վիզա տրամադրել Վրաստանի 20 քաղաքացու, որոնք պատասխանատու են կամ մեղսակից երկրում ժողովրդավարությունը խարխլելու համար

Պետդեպն արգելել է վիզա տրամադրել Վրաստանի 20 քաղաքացու, որոնք պատասխանատու են կամ մեղսակից երկրում ժողովրդավարությունը խարխլելու համար

ԱՄՆ-ն վիզյին սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանականների և իրավապահ մարմինների աշխատակիցների, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատու են կամ մեղսակից երկրում ժողովրդավարությունը խարխլելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակական բողոքի ակցիաների պատճառով լրացուցիչ միջոցներ կիրառել Թբիլիսիի նկատմամբ, այդ թվում՝ պատժամիջոցներ։

Նոյեմբերի 28-ից ի վեր ամեն երեկո հանրահավաքներ են անցկացվում Թբիլիսիի կենտրոնում՝ կապված «Վրացական երազանք» կուսակցության որոշման հետ՝ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանել: