Ադրբեջանում իջեցվել է զինվորական ծառայության վերին շեմը
Ադրբեջանում զինվորական ծառայության վերին շեմը 35-ից իջեցվել է 30-ի, ինչն արտացոլված է «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններում։
Գործող օրենքի համաձայն՝ զինակոչիկ են համարվում Ադրբեջանի քաղաքացիները՝ 18-ից 35 տարեկան տղամարդիկ, ովքեր հաշվառված են զինվորական ծառայությունում, կամ պարտադիր ակտիվ զինվորական ծառայություն չավարտած անձինք, որոնք պետք է հաշվառվեն զինվորական ծառայությունում։
Համաձայն փոփոխության՝ ժամկետային զինծառայողներ կհամարվեն 18-ից 30 տարեկան ԱՀ քաղաքացիներ, ովքեր գտնվում են նախնական զինվորական հաշվառման մեջ կամ պարտադիր ակտիվ զինծառայություն չավարտած անձինք, ովքեր պետք է հաշվառվեն զինվորական ծառայությունում։