Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է. Վարդան Ոսկանյան
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
«Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մենք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե բարբարոսները»,-գրել է նա։
Ոսկանյանի խոսքով՝ գերկենտրոնացված արդար և արդյունավետ կառավարմամբ, ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է։